Honda-ն և Nissan-ը հնարավոր միաձուլման շուրջ բանակցություններ են վարում. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնական ավտոարտադրողներ Honda-ն և Nissan-ը բանակցություններ են վարում կապերը խորացնելու, հնարավոր է նաև՝ միաձուլման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։ 

Ըստ գործակալության՝ այս տեղեկությունները վկայում են այն մասին, որ Ճապոնիայի՝ երբեմնի անպարտելի թվացող ավտոարդյունաբերությունը վերափոխվում է Tesla-ի և չինական մրցակիցների ներկայացրած մարտահրավերների պատճառով:

Եթե Honda-ն և Nissan-ը միաձուլվեն, ապա արդյունքում կստեղծվի 54 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, որը կթողարկի տարեկան 7,4 միլիոն մեքենա՝ դառնալով ավտոմեքենաների վաճառքով աշխարհում երրորդ ամենամեծ ավտոարտադրողը՝ Toyota-ից և Volkswagen-ից հետո:

Երկու ընկերությունները մարտին արդեն կնքել էին ռազմավարական գործընկերության պայմանագիր՝ համագործակցելու էլեկտրամեքենաների մշակման ոլորտում, սակայն վերջին ամիսներին Nissan-ի ֆինանսական և ռազմավարական դժվարություններն, ըստ Reuters-ի, ավելի հրատապ են դարձել ավելի խոշոր մրցակից Honda-ի հետ համագործակցության խորացումը:

Նոյեմբերին Nissan-ը հայտարարել էր 2,6 միլիարդ դոլար ծախսերի խնայողության պլանի մասին, որը ներառում է 9000 աշխատատեղի և իր համաշխարհային արտադրական կարողության 20%-ի կրճատում. բանն այն է, որ Չինաստանում և ԱՄՆ-ում վաճառքի նվազումը հանգեցրել է երկրորդ եռամսյակում շահույթի 85%-ով կրճատման:

Honda-ի և Nissan-ի միջև բանակցությունները թույլ կտան ընկերություններին ավելի շատ համագործակցել տեխնոլոգիաների ոլորտում և կօգնեն նրանց ստեղծել Toyota-ի համար ավելի հզոր ներքին մրցակից:

Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ընկերությունները նաև քննարկում են լիակատար միաձուլման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցության ուղիներ են փնտրում Mitsubishi Motors-ի հետ, որի բաժնետոմսերի 24%-ը պատկանում է Nissan-ին։ 

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն