Իրավունք

Հովիկ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական ​​գաղտնիք պարունակող արտահոսք կազմակերպելու վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

2 րոպեի ընթերցում

Հովիկ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական ​​գաղտնիք պարունակող արտահոսք կազմակերպելու վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ։ 

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։   

ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածը նախատեսում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար հետևյալ պատժամիջոցը․ եթե տեղեկությունը հրապարակվում է այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, պատիժը կարող է լինել մեկից երեք տարի ազատության սահմանափակում, մեկից երկու ամիս կարճաժամկետ ազատազրկում կամ մեկից չորս տարի ազատազրկում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։ 

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում