Հայաստան

«Արմենպրես»-ի  հրապարակումն  արժանացել է Թրաֆիքինգի դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության մրցանակի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության նյութն արժանացել է երկրորդ  մրցանակի: Նյութի հեղինակն է Գայանե Գաբոյանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

2024 թվականին ներկայացվել է լրագրողական նյութերի 16 հայտ, որից 11 հայտ «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում, իսկ 5-ը՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք»  անվանակարգում։

Այս տարի «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու մասնակից՝ երրորդ մրցանակին արժանացավ  Տաթև Աբրահամյանը, իսկ երկրորդ մրցանակին՝ Նարինե Սոլոմոնյանը։ Այս անվանակարգում առաջին տեղի մրցանակակիր այս տարի չկար։

«Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Թագուհի Մելքոնյանը, երկրորդ մրցանակին արժանացան Գայանե Գաբոյանն ու Քնարիկ Մամիկոնյանը, իսկ երրորդ մրցանակին՝ Սոնա Մարտիրոսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ողջունելով ներկաների և շնորհավորելով հաղթողներին, նշեց, որ մրցույթի  նպատակն է խրախուսել մարդկանց շահագործման, թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկմանը:

«Ես նաև մասնագիտական խմբի մեջ եմ ընդգրկված եղել և հնարավորություն եմ ունեցել ուսումնասիրելու բոլոր հայտերը։ Ի ուրախություն մեզ, ամեն տարի հայտերի թիվը ավելանում է, ինչը փաստում է, որ լրագրողական համայնքում հետաքրքրությունը մեծացել է այս թեմայի շուրջ»,- նշեց Զարա Ասլանյանը։ 

Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում  միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանն, ով նաև մրցույթի գնահատման հանձնաժողովի անդամ է,  նշեց, որ, տարիներ շարունակ լինելով հանձնաժողովում, նկատել է դրական դինամիկա և՛ հայտերի քանակի առումով, և՛ նյութերի որակի։

«Մենք հիմա արդեն ունենում ենք շատ գրագետ և շատ ճիշտ ձևակերպված նյութեր, քանի որ, կարծում եմ, որ մարդիկ սկսել են հասկանալ այն լրջությունը, որը ներդրվում է այս ոլորտում և մրցույթում։ Լրագրողը կարող է շատ լավ նյութը ներկայացնել այնքան վատ, որ դա, հակառակը, մարդկանց մոտ բերի շատ բացասական վերաբերմունք թրաֆիքինգ երևույթի դեմ պայքարի կամ անձանց նկատմամբ, և, հակառակը»,- նշեց Թումասյանը։

Ներկայացված աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված է եղել թրաֆիքինգի հարցերով փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Հայերեն العربية English فارسی Русский

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել

ՔՊ-ն խորհրդարանական առաջիկա ընտրություններին դաշինքով չի մասնակցի

ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան

Գլխավոր դատախազը մտահոգված է բանակում զինվորական կարգապահության խնդիրներով

Երևանը և իտալական Բարի քաղաքը հոկտեմբերի 26-ից կկապվեն ուղիղ չվերթով

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին

Վատիկանում ավարտվել է քվեարկության ևս մեկ փուլ՝ առանց նոր պապի ընտրության

2018-ից հետո ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվություն չունենք․ գլխավոր դատախազ

Հայաստանում հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ