Հայաստան

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

1 րոպեի ընթերցում

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

2023 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից՝ մանրամասնելով.

  • 2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և 0.8 հա մակերեսներով անշարժ գույք
  • 2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և 0.3 հա մակերեսներով անշարժ գույք
  • 2025թ.՝ 17 պետական մարմնի համար՝ 439,930,400 դրամ, 26,719.2 քմ մակերեսներով անշարժ գույք։

Պետգույքի կառավարման կոմիտեից ընդգծում են, որ շարունակաբար միջոցներ են ձեռնարկում պետական մարմինների կողմից ոչ պետական տարածքների վարձակալությունը հնարավորինս նվազեցնելու և դրանք պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելու ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում