ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտին է մոտենում «Yerevan open» անվանումը կրող շախմատային միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարի 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը շվեդ Պլատոն Գալպերինն է: Վերջինս հավաքել է 6,5 միավոր:
6-ական միավոր է վաստակել 5 շախմատիստ: Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:
«Yerevan open»-ի Ա մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից և Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: