Մշակույթ

Մարզերում անցկացվում են «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» փուլային լսումները

2 րոպեի ընթերցում

Մարզերում անցկացվում են «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» փուլային լսումները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկնարկել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ  իրականացվող «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» առաջին փուլի լսումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնն անցկացվում է «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Փառատոնի մրցութային փուլի համակարգողն է «Ագրոպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը:

Փառատոնի մրցութային առաջին փուլի լսումներն անցկացվել են դեկտեմբերի 7-ին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, որտեղ հանդես են եկել Կոտայքի, Վայոց ձորի և Երևանի մասնակիցները։

Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում անցկացվել են Շիրակի և Լոռու մարզերի մասնակիցների առաջին փուլի լսումները։

Դեկտեմբերի 15-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կանցկացվեն Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Երևանի մասնակիցների առաջին փուլի լսումները։

Դեկտեմբերի 21-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի կունենան երկրորդ փուլն անցած մասնակիցների լսումները, որի ընթացքում էլ հայտնի կդառնան փառատոնի լավագույն մասնակիցներն ու հատուկ մրցանակակիրները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում