Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը:

Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը: 

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հյուրերին՝ նա կարևորել է միջազգային մակարդակով Գոհար Գասպարյանի հոբելյանին նվիրված այս ստուգատեսի անցկացումը: 

«Գոհար Գասպարյանն անգնահատելի ավանդ ու ներդրում ունի հայ կատարողական արվեստի զարգացման,  տարածման և հանրահռչակման գործում, և պատահական չէ, որ այս մրցույթը կրում է նրա անունը: Գոհար Գասպարյանը՝ որպես մշակույթի դեսպան, իր հետաքրքիր դերերգերով և կատարողական անգերազանցելի բարձր վարպետությամբ  հանրահռչակել է հայ օպերային արվեստն ամբողջ աշխարհում: Անգնահատելի է նաև Գոհար Գասպարյանի դերը որպես  մանկավարժ. նա իր սաներին փոխանցել է այնպիսի գիտելիքներ և կատարողական արվեստի նրբերանգներ, որոնց շնորհիվ նրանք հանդես են եկել աշխարհի լավագույն բեմերում»,- նշել է Դանիել Դանիելյանը և բարի երթ ու մասնագիտական վերելքներ մաղթել մրցույթի բոլոր մասնակիցներին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի կողմից մրցանակների են արժանացել հետևյալ մասնակիցները՝ 

Սիմոնյան Սոֆիա՝ 2-րդ մրցանակ 
Մելքոնյան Վիկտորիա՝ 2-րդ մրցանակ 
Միսակյան Մերի՝ 3-րդ մրցանակ 
Օրդանյան Հովհաննես՝ 2-րդ մրցանակ 
Փոդրատչյան Հայկ՝ 3-րդ մրցանակ 
Մկրտչյան Արթուր՝ 3-րդ մրցանակ  
Մարիամ Գրիգորյան՝ Կոմիտասի լավագույն կատարման համար մրցանակ

Նոյեմբերի 29-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ դահլիճում տեղի է ունեցել մրցույթի վիճակահանությունը: Մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 43 մասնակից: Առաջին փուլը կայացել է դեկտեմբերի 2-4-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի մեծ դահլիճում: Երկրորդ փուլն անցկացվել է դեկտեմբերի 6–7-ին, որն ունեցել է 21 մասնակից: Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել 3–րդ փուլ անցած 11 մասնակիցների ելույթը: 

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը