Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը լուրջ է ընդունել «Օրեշնիկ»-ի միջոցով ուղարկված ազդանշանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պատերամի մեջ չեն, ինչպես նաև նշել է, որ «Օրեշնիկ»-ով հարվածը եղել է ազդանշան Արևմուտքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լավրովի հարցազրույցը հրապարակել է ՌԴ արտգործնախարարությունը։

«Պաշտոնապես մենք պատերազմի մեջ չենք։ Ոմանք Ուկրաինայում տեղի ունեցողն անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես նույնպես դա այդպես կանվանեի։ Ակնհայտ է, որ ուկրաինացիներն առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության չէին կարող անել այն, ինչ անում են առաջադեմ հեռահար սպառազինություններով։ Դա վտանգավոր է: Դրանում կասկած չկա»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կցանկանար նորմալ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների, ընդհանրապես բոլոր երկրների, «հատկապես այնպիսի հզոր երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է»։

Լավրովը նաև հիշեցրել է նոյեմբերին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտի վրա արձակված միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպեձայնային հրթիռի մասին՝ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման։

«Մենք չենք ցանկանում ավելի վատթարացնել իրավիճակը։ Բայց քանի որ Ռուսաստանի տարածքի վրա արձակվում են ATACMS և այլ հեռահար զենքեր, մենք ազդանշաններ ենք ուղարկում: Հուսով ենք, որ վերջինը (մի քանի շաբաթ առաջ)՝ նոր Օրեշնիկ համակարգից, լուրջ է ընդունվել», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հայերեն العربية Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար