Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չի տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կակտիվացնեն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները. աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պամանագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, թե իբր Հայաստանը նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ՝ վարչապետը նկատեց, որ այդ հրապարակումներում հիմնական թեզն այն է, թե իբր Հայաստանին, անձամբ վարչապետին ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ:

«Մինչդեռ ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ հիշատակված հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով: Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմի արձագանքը պետք է լինի չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել իր դիրքորոշումը:

«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց՝ Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, առաջիկայում պետք է դելիմիտացիայի գործընթաց սկսել փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում: «Ես բացառում եմ ՀՀ-ի կողմից որևէ գործողություն, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց Հայաստանի դեմ 2021 և 2022 թվականին իրականացված ագրեսիաների մասին,տարբեր ժամանակներում Հայաստանի ավելի քան 200 քառ. կմ տարածքներ օկուպացնելու մասին: «Բայց նաև հայտարարել ենք ու հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա ու չի լինելու: Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը և սահմանազատման գործընթացը հնարավորութուն է տալիս, որ մենք բանակցային, իրավական հիմքի վրա այդ բոլոր հարցերը լուծենք ու հասցեագրենք»,-ասաց նա:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ՀՀ-ն այդ առումով ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի: «Եվ ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պամանագիր: Մենք առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական լուծում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, մնում է բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել ու լուծել: Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա պարզապես»,-եզրափակեց Փաշինյանը:

 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում