Աշխարհ

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարն առաջարկել է հրաժարական տալ ռազմական դրության հետ կապված իրադարձություններից հետո

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարն առաջարկել է հրաժարական տալ ռազմական դրության հետ կապված իրադարձություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունը ներողություն է խնդրել հանրության շրջանում անհանգստություն առաջացնելու համար երկրում հայտարարված ռազմական դրությունից հետո։ Նա նաև առաջարկել է հրաժարական տալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան, սակայն չեղյալ էր հայտարարել այն, երբ ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանը քվեարկության արդյունքում մերժել էր այն։ 

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

«Ես նախագահին եմ ներկայացրել հրաժարական տալու իմ ցանկությունը՝ պատասխանատվություն ստանձնելով այն ամբողջ իրարանցման համար, որ պատճառել է արտակարգ ռազմական դրությունը», - հայտարարել է Կիմ Յոն Հյունը։

Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները միջնորդություն են ներկայացրել խորհրդարան՝ նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում