Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է ռազմական դրությունը Ազգային ժողովի միաձայն պահանջից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը վաղ առավոտյան չեղարկել է ռազմական դրությունն Ազգային ժողովի միաձայն քվեարկությունից հետո, որով պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Պատգամավորների արտակարգ հանդիպման ընթացքում հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը նաև հայտարարել է, որ անմիջապես կսկսի նախագահի իմփիչմենթի գործընթացը, եթե նա ինքը հրաժարական չտա։ Ըստ Դեմոկրատական կուսակցության հայտարարության՝ նախագահի կողմից ռազմական դրության հայտարարումը «Սահմանադրության կոպիտ խախտում է, ապստամբության լուրջ գործողություն և իմփիչմենթի լուրջ հիմք»։

Yonhap-ը նաև նշում է, որ նախագահ Յուն Սոկ Յոլի բոլոր բարձրաստիճան տեղակալները, այդ թվում՝ նրա աշխատակազմի ղեկավարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հրաժարականի դիմում են ներկայացրել այն բանից հետո, երբ Ազգային ժողովն արգելափակել է նրա կողմից ռազմական դրության անակնկալ հայտարարումը։

Հարավային Կորեայի նախագահն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան