Վրաստան

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին ցույց են անցկացնում

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին ցույց են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմության կողմնակիցները երկուշաբթի երեկոյան հերթական հանրահավաքն են անցկացնում երկրի խորհրդարանի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ ցուցարարներն արդեն փակել են Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Նրանք պարզել են Վրաստանի և ԵՄ դրոշները, ինչպես նաև կառավարության հրաժարականի և խորհրդարանական նոր ընտրությունների պահանջով պաստառներ։ 

Խորհրդարանի մոտ ոստիկանական մեծ ջոկատներ են հերթապահում։ 

Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել, որի պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր մինչև 2028 թվականի վերջ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը հետաձգելու և բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու վերաբերյալ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում