Վրաստան

Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ լրագրողներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ վիրավորվել են հատուկ նշանակության ջոկատի կողմից, այդ թվում՝ Հանրային հեռարձակողի աշխատակից Դավիթ Բեժանիշվիլին, որը վիրավորվել էր հանրահավաքի ժամանակ։ Բացի այդ, մեզ անհանգստացնում է շաբաթավերջին ցուցարարների կողմից Հանրային հեռարձակողի շենք բռնությամբ ներխուժելու փորձը», - միության հայտարարությունից հատված է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Եվրոպական հեռարձակողների միությունը միանգամայն անընդունելի է անվանել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կամ ահաբեկման բոլոր գործողությունները։

«Լրատվամիջոցների ազատությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, Եվրոպական հեռարձակողների միությունը կոչ է անում բոլորին պաշտպանել այս հիմնարար իրավունքը և ապահովել լրագրողների ազատ և անվտանգ աշխատանքը Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանելիս», - ասվում է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում