Տնտեսություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը կմասնակցի OECD-ի համաշխարհային համաժողովին

1 րոպեի ընթերցում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը կմասնակցի OECD-ի համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄՊՀ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները  քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի  շուրջ: 

Քննարկվելու է նաև  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի համապատասխանության վերաբերյալ: 

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների՝ ամբողջ աշխարհից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում