Քաղաքականություն

Թբիլիսիում բողոքի ակցիան շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բողոքի ակցիան շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան Ճավճավաձեի պողոտայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը՝ մանրամասնելով, որ նրանք հասել են Պետական համալսարան, իսկ մինչ այդ կանգ են առել Ֆիլհարմոնիայի մոտ, ուր ժամանել էին Ռուսթավելի պողոտայից երթով։

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 1-ի առավոտյան Ճավճավաձեի պողոտան փակ է։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկումներով կոչ են անում քաղաքաբնակներին գալ հանրահավաքի։

Նոյեմբերի 30-ի երեկոյան իրավիճակը մի քանի անգամ սրվել է Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Հավաքվածներն ի պատասխան տարբեր առարկաներ են նետել իրավապահների ուղղությամբ, իսկ ոստիկանները մի քանի անգամ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Իրադրությունը Վրաստանում կրկին սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում