Հայաստան

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 70-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 85-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 11-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 48-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 58-րդ, Աննա Սարգսյանը` 84-րդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում