Սպորտ

Podcast-Sport. Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում

Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ: Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը, որը պոկում և հրում վարժություններում նվաճելով ոսկե մեդալ, նվաճեց նաև երկամարտի ոսկե մեդալը։ Պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալ:  

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանին, որի հետ խոսել ենք աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից, ֆեդերացիայի գործունեությունից, միջազգային կառույցների հետ աշխատանքներից: 

«Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր մարզիկի ելույթից հետո մենք կատարել ենք մեր վերլուծությունները: Այս անգամ թիմը պատրաստ չէր թե՛ ընդհանուր, թե՛ հոգեբանական առումով»,-ասաց Գասպարյանը: 

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում