Հայաստան

Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը 2025 թվականին կմնան անփոփոխ

1 րոպեի ընթերցում

Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը 2025 թվականին կմնան անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է նախագիծ, որով նախատեսվում է 2025 թվականի համար ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը պահպանել 2024 թվականի մակարդակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայն նախագծի՝ ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը կմնա 28.00։ Բացի այդ, հաստատվելու են 2025 թվականի համար ընտանեկան նպաստների, սոցիալական նպաստների և հրատապ օգնության վճարումների համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների։

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2025 թվականին ընտանեկան և սոցիալական նպաստների բնականոն տրամադրումը՝ հիմք ընդունելով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված միջոցները։

Նախատեսվում է, որ առաջարկվող փոփոխությունները կկարգավորեն նպաստների վճարման գործընթացը՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախսերի։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից՝ ապահովելով նոր ֆինանսական տարվա համար սահմանված նպաստների վճարման շարունակականությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում