Հայաստան

Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիա կվերակազմակերպվի՝ ձևավորելով 12 առողջության կենտրոն

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիա կվերակազմակերպվի՝ ձևավորելով 12 առողջության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիա վերակազմակերպել՝ ձևավորելով 12 առողջության կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։ Վերակազմակերպման նպատակն է բարելավել առողջապահական ծառայությունների որակը և մեծացնել կառավարման արդյունավետությունը։

Նախագծի համաձայն՝ ամբուլատորիաների միաձուլման և միացման միջոցով կստեղծվեն խոշոր բժշկական կենտրոններ, որոնք կապահովեն բնակչությանը որակյալ և հասանելի բժշկական ծառայություններով։ Հեռավոր գյուղերում գործող կենտրոնների միավորումը կնպաստի դեղորայքի մատակարարման, լաբորատոր հետազոտությունների կազմակերպման և բժշկական անձնակազմի կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Նախագծի ընդունման արդյունքում՝ բնակչությունը կշարունակի ստանալ բժշկական ծառայություններ իրենց բնակավայրերում՝ ապահովելով հասանելիություն, բժշկական ծառայությունների որակը և արդյունավետությունը կբարձրանան, վարչական ծախսերը կկրճատվեն, ինչը կբարելավի կառավարման արդյունավետությունը։

Վերակազմակերպման գործընթացը ֆինանսավորվելու է ամբուլատորիաների սեփական միջոցներից՝ առանց պետական բյուջեի լրացուցիչ բեռի։

Նախագիծը մշակվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի կողմից։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում