Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կհանդիպի մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերին աշխատանքային հանդիպումներ կունենան ԱՄՆ և Ֆրանսիայի իշխանության և համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, պատվիրակությունները գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 29-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության իշխանության և համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով՝ 

1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լիլիթ Խաչատրյանին 2024 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ  Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Լաս Վեգաս՝ դեկտեմբերի 4-6-ը, Սոլթ Լեյք Սիթի՝ դեկտեմբերի 6-8-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 8-12-ը).

2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին (Ամերիկայի Միացյալ Նահանգներից) և Գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի դեկտեմբերի 12-17-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ՝ դեկտեմբերի 12-15-ը, Նիցցա՝ դեկտեմբերի 15-17-ը)»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Հայերեն العربية Español Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ