Հայաստան

Կառավարությունը սահմանում է նոր պահանջներ օդի աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը սահմանում է նոր պահանջներ օդի աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը «e-draft» հարթակում ներկայացրել է նախագիծ, որով սահմանվում են նոր պահանջներ օդի աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսում է հաստատել «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» (ԼՀՏ) հիման վրա մշակված տեխնիկական նորմատիվներ և դրանց ներդրման ժամանակացույց։

Նախագծի նպատակն է ներդաշնակեցնել արտանետումների սահմանափակման գործընթացը միջազգային լավագույն փորձին, ներդնել «լավագույն հասանելի տեխնոլոգիաները», որոնք լայնորեն կիրառվում են զարգացած երկրներում, ապահովել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը։

Առաջարկվում է սահմանել օդի աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների համար տեխնիկական նորմատիվների մշակման պահանջ, հստակեցնել ոլորտները, որտեղ պետք է կիրառվեն ԼՀՏ, սահմանել ԼՀՏ-ի ներդրման ժամանակացույցը գործող և նախատեսվող օբյեկտների համար։

Նախագծի ընդունումը կնպաստի մթնոլորտային օդի պահպանության նոր մոտեցումների ամրագրմանը։ Այն հնարավորություն կտա նվազեցնել վնասակար արտանետումները, բարելավել նորմավորման գործընթացը և ապահովել արտանետումների սահմանափակման հստակեցում։

Նախագիծը համահունչ է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրին՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանության և արտանետումների սահմանափակման ուղղությամբ քաղաքականության մշակմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում