Wildberries-ում Իդրամ կա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդրամն առցանց գնումների սիրահարների և իր հաճախորդների համար բացառիկ, շա՜տ սպասված և կարևոր նորություն ունի․ վերջապես Wildberries-ում Իդրամ կա։

Wildberries-ի պատվերների համար այսուհետ հնարավոր է վճարել Իդրամով` ապրանքը ստանալու պահին կամ մինչ այդ՝ պատվիրելուց հետո ցանկացած ժամանակ։ Բացի այդ, կարելի է վճարումը կատարել նաև Rocket Line-ով՝ մինչև 60 ամիս ժամկետով։ 

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշում է, որ սա Իդրամի հերթական քայլն է՝ իր հաճախորդների համար գնումներն առավել հարմարավետ, արագ ու հեշտ դարձնելուն ուղղված․ 

«Ուրախ ենք կիսվել այս կարևոր լուրով․ մեր թիմի երկարատև աշխատանքի արդյունքում այսօր հնարավոր է ընդամենը մի քանի պարզ քայլով Wildberries-ի պատվերների համար վճարել Իդրամով։ Մենք ցանկանում ենք լինել մեր հաճախորդների համար առաջին ընտրության վճարային համակարգ բոլոր ուղղություններով՝ թե՛ առցանց խանութներում, թե՛ ֆիզիկական վաճառակետերում, և հենց այդ նպատակով մենք շարունակում ենք մեծացնել մեր գործընկերների ցանկն ու այսօր արդեն այնպիսի սիրված հարթակում ենք, ինչպիսին Wildberries-ն է»։ 

Իսկ ինչպե՞ս կատարել վճարումը։ Շատ պարզ է․

  • Պատվիրի՛ր ցանկացած ապրանք՝ համոզվելով, որ ընտրել ես ապրանքը ստանալու ժամանակ վճարելու տարբերակը,
  • Ստանալու պահին կամ մինչ այդ՝ պատվիրելուց հետո ցանկացած ժամանակ, Wildberries-ի քո հավելվածից անցի՛ր «Առաքումներ» (Доставки) բաժին,
  • Սեղմի՛ր «Վճարել» (Оплатить), ապա «Վճարման տարբերակներ» (Способы Оплаты) բաժնում ընտրիր Իդրամը,
  • Հավելվածը կուղղորդի քեզ քո Idram&IDBank հավելվածի վճարման էջ,
  • Ընտրի՛ր վճարման աղբյուրը՝ ավարտելով վճարումը։ Նույն տարբերակով են կատարվում նաև Rocket Line-ով վճարումները․ պետք է պարզապես ընտրել վճարման այդ տարբերակը։

Իդրամը հասանելի կլինի Wildberries-ում հավելվածի 6.8.6 թարմացման դեպքում՝ երկու օպերացիոն համակարգերի համար։

Վճարման ողջ ընթացքը կարող եք տեսնել վիդեո-ուղեցույցում՝ անցնելով հղումով։

Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22․500 վաճառակետերում և 1000-ից ավել առցանց խանութներում։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը