Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Ֆրանսիայում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Ֆրանսիայում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։

Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել է տնտեսական բաղադրիչին նվիրված միջոցառմանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսական միջավայրը, երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի նպաստ Հայաստանում և մասնավորապես Սյունիքի մարզում առկա մարտահրավերների հաղթահարմանը՝ ընդգծելով ՕՌԱ շրջանի հետ համագործակցության կարևորությունն ու նշանակությանը:

Միջոցառման ավարտին Սյունիքի մարզի յոթ քաղաքները համագործակցության հուշագրեր են ստորագրել ՕՌԱ շրջանի իրենց քույր քաղաքների հետ։

Նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև ՕՌԱ շրջանի նախագահ Ֆաբրիս Պանկուկի և պատգամավոր Լորան Վոքյեի հետ, որի ընթացքում նախանշվել են հնարավոր համագործակցության շրջանակները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում