Վահագն Խաչատուրյանը Լեհաստանի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ընդգծեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կարևորությունը և ներկայացրեց Հայաստանի տեսլականն այդ հարցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է հարևանների հետ առկա խնդիրները կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու դիրքորոշմանը։
«Հայաստանի Հանրապետությունը խաղաղության հասնելու, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու հաստատակամ դիրքորոշում ունի, Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրեցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու Հայաստանի տեսլականը»,- ասաց Խաչատուրյանը։