Հայաստան

Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ 

Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ 

Լեհաստանի խորհրդարանը 2005 թվականի ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում