Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը:

Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի համաստեղությունում՝ Ստեֆանի հնգյակ կոչվող գալակտիկաների խմբում: Աստղագետների տեղեկություններով՝ NGC 7318b գալակտիկան ժամում 3.2 միլիոն կիլոմետր արագությամբ բախվել է չորս այլ գալակտիկաների՝ առաջացնելով չափազանց հզոր հարվածային ճակատ, որը նման է ռեակտիվ կործանիչի ձայնային հարվածի:

«Ըստ էության, դա միջգալակտիկական աղբի հսկայական բեկորային դաշտ է: Նոր «սահմանախախտ» NGC 7318b-ն բախվել է աղբի դաշտին՝ խտացնելով դրանում գտնվող պլազման և գազը: Ընդ որում՝ այն կրկին ակտիվացրել է պլազման՝ ստիպելով, որ այն վառ փայլի ռադիոհաճախականություններում, և, հավանաբար, խթանել է աստղերի ձևավորման գործընթացը»,- Live Science-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիրի համալսարանի աստղաֆիզիկոս Մարինա Արնաուդովան:

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը հազվադեպ հնարավորություն է տեսնելու բախված գալակտիկաների բարդ համակցությունը, որն իր հերթին արժեքավոր տեղեկություններ կտա այն գալակտիկաների ձևավորման մասին, որոնք տեսնում ենք այսօր և կարող ենք դիտարկել ապագայում:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին