Ճապոնիայում կսկսեն «ասիական ՆԱՏՕ-ի» ստեղծման հեռանկարների քննարկումը
1 րոպեի ընթերցում
![Ճապոնիայում կսկսեն «ասիական ՆԱՏՕ-ի» ստեղծման հեռանկարների քննարկումը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/22/y4waAcY2IzP1IvR6WakNdyVPley8fEXSuifEMZiD.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ նոր վարչապետ Սիգերու Իսիբայի նախագահությամբ, հաջորդ շաբաթ կսկսի քննարկել «ասիական ՆԱՏՕ»-ի գաղափարի ստեղծման հեռանկարները, որի կողմնակիցն է Իսիբան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ Kyodo գործակալության աղբյուրների տվյալներով՝ համապատասխան թեմայի քննարկման համար կուսակցության ներսում կստեղծվի նոր կառույց։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Իսիբան հանդես է եկել Ճապոնիայի պաշտպանունակության ամրապնդման, «ասիական ՆԱՏՕ»-ի և տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման օգտին: Հուդզոնի ինստիտուտի համար գրված իր հոդվածում Իսիբան նաև առաջարկել է քննարկել Ասիայի տարածաշրջանում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման և դրա «համատեղ տիրապետման» հեռանկարը: