Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրն ի կատար կածի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա հայտնվի Նիդեռլանդների իրավասության ներքո գտնվող տարածքներում:

«Միանգամայն ակնհայտ է, որ մենք կկատարենք ձերբակալման հրամանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ հայտարարությունը Վելդկամպը հնչեցրել է Նիդեռլանդների խորհրդարանի նիստում: Նա նշել է, որ իր երկիրը նույն կերպ կվարվի նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի պարագայում, որի նկատմամբ նույնպես Միջազգային քրեական դատարանը կայացրել է ձերբակալության որոշում:

Կասպար Վելդկամպն ընդգծել է, որ Նիդեռլանդները հարգում են Միջազգային քրեական դատարանի որոշումը և 100 տոկոսով հակված է Հռոմի ստատուտի իրականացմանը։ 

Միջազգային քրեական դատարանը նոյեմբերի 21-ին տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների կատարման համար: Դատարանը մերժել է Իսրայելի փաստարկները, որոնց միջոցով երկիրը փորձել է վիճարկել իր քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ որոշման իրավասությունը: Իսրայելը նաև վիճարկել է Պաղեստինում ընդհանուր իրավիճակի հետ կապված գործերը քննելու դատարանի իրավասությունը:

Մերձավոր Արևելք

ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել

 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում