Մի շարք դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման համար ավելի քան 1 մլրդ 670 մլն դրամի վերաբաշխում կարվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում  1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում կարվի՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցման և վերակառուցման համար:

«Արմենպրես»-ի որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագիծը հիմնականում անդրադառնում է կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, նաև որոշ մարզադահլիճների և մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը:  

«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական օբյեկտների համար, որոնց շինարարությունն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։  Դրանցից 4-ը մանկապարտեզներ են, 6-ը՝ մոդուլային դպրոցներ, երեք դպրոցի մարզադահլիճ»,–ասաց նախարարը։  

Գումար է հատկացվում նաև մեկ կրթահամալիրի նախագծման համար: Վարչապետի՝ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Աճարկուտ բնակավայրում ձեռ բերված պայմանավորվածության համաձայն՝ գումար կհատկացվի նաև բասկետբոլի դաշտի կառուցման համար: 

«Այդ աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 440 մլն դրամ, լրացուցիչ 832 մլն դրամ ուղղվում է նաև մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,-նշեց Անդրեասյանը:

Վարչապետը  հայտնեց, որ կառավարությունը նաև չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է դպրոցների հետ կապված ևս մեկ որոշում, որով Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում 14 դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման համար ֆինանսավորում է հատկացրել: 

Վարչապետը խիստ կերպով զգուշացրեց, որ որևէ դպրոցի, մանկապարտեզի կառուցման, վերակառուցման աշխատանքների ավարտի ժամկետի խախտում չլինի:  

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին