Հանրային տրանսպորտը զոհվածների ընտանիքների համար կլինի անվճար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքի անդամների համար հանրային տրանսպորտը կլինի անվճար։

Երևան

Ովքեր անվճար կամ զեղչված սակագնով կօգտվեն հանրային տրանսպորտից. Երևանի ավագանին ընդունեց արտոնությունների փաթեթը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախագծին կողմ քվեարկեց ավագանու 54, ձեռնպահ՝ 1 անդամ:  

Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին  նախագիծը  ներկայացրել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը։

 

Հայերեն