Տիգրան Աբրահամյանը վերջին պաշտոնանկությունները կապում է նախընտրական գործընթացի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնանկությունները կապում է իշխանության կողմից նոր իմիջ ձևավորելու փորձերի հետ։

«Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ: Այս քայլը դիտարկում եմ նախընտրական տրամաբանության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Աբրահամյանը:

Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։  Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:  Հակակոռուպցիոն կոմիտեից և Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ազատման դիմումներ են գրել կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Քաղաքականություն

Արգիշտի Քյարամյանը թողնում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հայտարարել է պաշտոնից իր հրաժարականի մասին: 

Քաղաքականություն

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. ՀՀ վարչապետ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին