Աշխարհ

Հյուսիսային Կորեայի ղեկավարը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի ղեկավարը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է ղեկավարել նոր կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքերի փորձարկումները և կարգադրել է ամենակարճ ժամկետում սկսել դրանց զանգվածային արտադրություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«Կիմն ընդգծել է հնարավորինս շուտ սերիական արտադրության համակարգ ստեղծելու և լայնածավալ զանգվածային արտադրության անցնելու անհրաժեշտությունը», - հաղորդել է գործակալությունը։

Հյուսիսկորեացի առաջնորդը նշել է, որ մրցակցությունը ռազմական անօդաչուների օգտագործման հարցում աճում է ամբողջ աշխարհում։

«Նման օբյեկտիվ փոփոխությունները պահանջում են ռազմական տեսության, պրակտիկայի և կրթության բազմաթիվ բաժինների հրատապ թարմացում», - հայտնել է Կիմ Չեն Ինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում