Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

Թեկնածուին կենսագրությունը և գործունեությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նա լավ ծանոթ է այս ոլորտին, ունի անհրաժեշտ հմտություններ, փորձ, կարողություններ, գիտելիքներ, որպեսզի բարձր պատասխանատվությամբ իրականացնի այն գործառույթները, որոնք դրված են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ։ 

Հանձնաժողովի աշխատանքը բարդ է, բայց պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային և այլ ուղղություններով օրենսդրական կարգավորումները և հիմնական խաղի կանոնները, իրավական դաշտը։ Կարծում ենք՝ Մեսրոպյանի գիտելիքներն ու փորձը բավարար են, որպեսզի այս անչափ կարևոր ոլորտում պարոն Մեսրոպյանը կարողանա աշխատանքը արդյունավետ իրականացնել»,- ասաց Սանոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում