ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ զինվորականները մասնակցում են ՌԴ Կուրսկի մարզում բախումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի զինծառայողներն սկսել են մասնակցել ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ԿԺԴՀ ավելի քան 10 000 զինվոր ուղարկվել է Ռուսաստանի արևելյան մաս, և նրանց մեծ մասը տեղափոխվել է արևմտյան Կուրսկի մարզ, որտեղ նրանք ռուսական ուժերի հետ միասին սկսել են մասնակցել մարտական ​​գործողություններին», - ասել է Պատելը։

Նա նաև պնդել է, թե Ռուսաստանը «ԿԺԴՀ զինվորներին ուսուցանել է հրետանային գործ, անօդաչու թռչող սարքերի օգտագործում և հետևակի հիմնական հմտություններ, ներառյալ խրամատների մաքրում, որոնք կարևոր հմտություններ են առաջնագծի գործողությունների համար»:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է, որ հյուսիսկորեացի զինվորները որոշակի մարտահրավերների կբախվեն ռուսական ուժերի հետ ինտեգրվելու առումով, քանի որ պետք է հաղթահարեն փոխգործունակության, լեզվական արգելքի հետ կապված և այլ խնդիրներ։

Հոկտեմբերի 24-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել ամերիկյան պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան։ 

Պուտինը չի հերքել հյուսիսկորեական զորքերի՝ ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ լուրերը

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ըստ համաձայնագրի 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: 

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ