Մամիկոն Նահապետովը և Վերիկո Ճումբուրիձեն նորից հիացրեցին ունկնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅՈՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն տասը տարի Գերմանիայում բնակվող, միջազգային մի շարք փառատոների դափնեկիր, թբիլիսցի դաշնակահար Մամիկոն Նահապետովը ելույթ ունեցավ Վրաստանի մայրաքաղաքում արդեն 18-րդ անգամ անցկացվող կամերային երաժշտության միջազգային փառատոնին, որը կայացավ Վրաստանի երաժշտական ընկերության հովանու ներքո, Վրաստանի մշակույթի եւ սպորտի, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի կրթության, երիտասարդության եւ սպորտի մունիցիպալային ծառայության կազմակերպմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Վրաստան» հայկական պարբերականը։  

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Վրաստանի երաժշտական ընկերության նախագահ, երաժշտագետ Մանանա Ախմետելին։  

Փառատոնին դաշնակահար Մամիկոն Նահապետովը ելույթ ունեցավ միջազգային մի շարք փառատոների դափնեկիր, ջութակահարուհի Վերիկո Ճումբուրիձեի հետ։ Հիանալի կերպով համակցված դուետը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել հարազատ քաղաքում և իր վիրտուոզ նվագով հիացրել ունկնդիրներին։ Այս անգամ էլ՝ ճանաչված երաժիշտների կատարմամբ, ունկնդիրներին ներկայացվեցին Շուբերտի «Լյա մաժոր» սոնատը, համերգին ներկա վրաց հիանալի երգահան Ռամազ Քեմուլարիայի «Էլեգիան» և  Շումանի «Ռե մի նոր» սոնատը։ Փառատոնին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել էր նաեւ դաշնակահար և երաժշտագետ Գիորգի Բերիաշվիլին, ով թբիլիսցի ջութակահարուհի Մարիաննա Կիրակոզովայի, թավջութակահարուհի Անաստասիա Ծերեթելու և երգչուհի Մեգի Չիխրաձեի հետ միասին, «Ֆրանսիական երաժշտությունը ռոմանտիզմից մինչեւ մոդեռնիզմ» երաժշտական հաղորդաշարի շրջանակներում, հիանալի կատարեց Սեզար Ֆրանկի, Կլոդ Դեբյուսի, Օլիվեր Մեսիանի, Մորիս Ռավելի, Արտուր Օնեգարի ստեղծագործությունները։ Ունկնդիրները ջերմորեն ընդունեցին նրանց կատարումը։

Արտեմ Գրիգորենց

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները