«Նոր գիրք»-39/24. Իշիգուրո, Գրիգորյան, Մեսրոպյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Կազուո Իշիգուրո, «Կլարան և Արևը» 

«Կլարան և Արևը» գիտաֆանտաստիկական և հակաուտոպիական տարրերով վեպ է։ Այն պատմություն է խճճված ու բարդ մարդկային զգացմունքների աշխարհում հայտնված արհեստական բանականության և անշահախնդիր սիրո, անմնացորդ նվիրումի ու անկեղծ ընկերության մասին։ Վեպը հաստատապես ընթերցողին մտորելու տեղիք կտա մարդու և արհեստական բանականության ապագայի հարցերի շուրջ։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Սուքիասյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Արմեն Գրիգորյան, «Օպերայի բակում»

Արմեն Գրիգորյանի «Օպերայի բակում» գիրքն անչափ ժամանակակից և շատ երևանյան պատմություն է դպրոցականներ Նարեկի ու Մարիի մասին, որոնք հայտնվում են հրաշքներով լի այլընտրանքային աշխարհում:

Շատերի կողմից սիրված «Արիջա» հեքիաթի հեղինակի նոր ստեղծագործությունը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար, որոնք սիրում են իրենց քաղաքը, համակարգչային խաղերը ու բնավ դեմ չեն լինի, եթե այդ ամենին գումարվի նաև կախարդանքը: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը։

Փաստավավերագրական գրականություն. Ռուզաննա Մեսրոպյան, «Ավո՛, կնուտը գցե՞մ...»

«Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանի մարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին