Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։ 

««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:

Deadline-ի հոդվածում նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։ 

Լրատվամիջոցի  տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել  Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ 

Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել. «Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։

Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։

Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։ «Մենք ձգտում ենք կիսել մեր իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին»,- նշել են նրանք։

 «Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):

Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում, որտեղ այն նոմինացվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։ 

«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։ 

Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը որոշման հետ կապված դեռ մեկնաբանություն չի տվել։ 

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն