Կարող ենք համագործակցել COP17-ի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներում. ՀՀ ՇՄ նախարարը՝ ԳԴՀ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է Կլաուդիա Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։

«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և, մասնավորապես, մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,- նշել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` #COP17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։ 

«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,- նշել է նախարար Սիմիդյանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։

Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։

«Քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։ Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, Անտառների պահպանություն և կայուն կառավարում։ 

Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ»,- հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից՝ հավելելով, որ քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։ Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում