Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել ընտրություններում իր պարտությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ, ավարտված ընտրություններում նախագահի թեկնածու Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կզանգահարի իր մրցակից Դոնալդ Թրամփին և կհայտնի ընտրություններում պարտությունն ընդունելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Հարրիսի երկու օգնականներին:

Նշվում է, որ հեռախոսազանգի ժամը դեռ չի հստակեցվել, քանի որ Հարիսն աշխատում է իր ելույթի վրա: 

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշված հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի առայժմ գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես մտադիր է մոտակա ժամերին զանգահարել Թրամփին և, բացի այդ, հրապարակայնորեն խոսել ընտրությունների արդյունքների մասին։ 

Սպիտակ տանը պարզաբանել են, որ Բայդենը, ի տարբերություն 2020 թվականի ընտրություններից հետո Թրամփի դրսևորած վարքագծի, մտադիր է զանգահարել և շնորհավորել վերջինիս, նրան հրավիրել Սպիտակ տուն և մասնակցել հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությանը։ 

 

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան