Քաղաքականություն

ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը  Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի նոյեմբերի 7-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

«Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին», - նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցելու են նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում