Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհավորել է Թրամփին «պատմական հաղթանակի» կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանրապետական ​​Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում «պատմական հաղթանակի» առթիվ՝ երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման հույս հայտնելով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Շնորհավորում եմ ընտրված նախագահ Թրամփին ընտրություններում պատմական հաղթանակի առթիվ: Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տարիներին աշխատելու ձեզ հետ։ Որպես ամենամերձավոր դաշնակիցներ՝ մենք ուս-ուսի կանգնած ենք մեր ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և ձեռնարկատիրության պաշտպանության համար: Ես գիտեմ, որ առանձնահատուկ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև՝ աճից մինչև անվտանգություն, նորարարություններ և տեխնոլոգիաներ, առաջիկա տարիներին կշարունակեն բարգավաճել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում», - ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է X սոցիալական հարթակում:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։  

Միացյալ Նահանգներ

Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

Թրամփն ընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորանքներ է ստացել աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի, Հնդկաստանի ղեկավարներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։  

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից