Փելոսին 84 տարեկանում վերընտրվում է Կոնգրեսում. The Associated Press

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին վերընտրվում է Կոնգրեսի ստորին պալատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է The Associated Press-ը։ 

Գործակալության տվյալներով՝ 84-ամյա օրենսդիրն ընտրվում է Կալիֆորնիայի 11-րդ շրջանից։

Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին կինն այդ պաշտոնում։ 2011 թվականին Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների կողմից մեծամասնությունը կորցնելուց հետո նա անցել է փոքրամասնության իրենց խմբակցության առաջնորդի դերին: 2019 թվականին վերադարձել է խոսնակի պաշտոնին։ Այդ  պաշտոնից հեռացել է 2023 թվականի հունվարին։ Երկու տասնամյակ գխավորել է Դեմոկրատական ​​խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել հերթական ընդհանուր ընտրությունները, որոնց ընթացքում ընտրում են նախագահին, Սենատի մեկ երրորդը և Կոնգրեսի ամբողջ Ներկայացուցիչների պալատը, 11 նահանգների և 2 տարածքների նահանգապետներին։

Հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում՝ Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում դեմոկրատներին պարտության մատնելուց հետո։ Մինչ այս շատ չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ելքը դեռ պարզ չէ։ Այժմ այնտեղ փոքր տարբերությամբ գերիշխում են հանրապետականները:  

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։  

Միացյալ Նահանգներ

Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից