Միացյալ Նահանգներ

Մակրոնը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Մակրոնը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

«Շնորհավորում եմ, նախագա՛հ Դոնալդ Թրամփ։ Պատրաստ եմ միասին աշխատել, ինչպես արել ենք չորս տարի շարունակ։ Ձեր և իմ համոզմունքներով։ Հարգանքով և ձգտումներով։ Հանուն ավելի շատ խաղաղության և բարգավաճման», - գրել է Մակրոնը X սոցիալական հարթակում։ 

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում