Օրբանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն ողջունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է  X սոցիալական հարթակի իր էջում։

«Միացյալ Նահանգների քաղաքական պատմության մեծագույն վերադարձը։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր մեծ հաղթանակի կապակցությամբ։ Շատ անհրաժեշտ հաղթանակ ամբողջ աշխարհի համար», - գրել է նա։

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։ 

Միացյալ Նահանգներ

Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից