Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ 

Իր հաղթանակի կանխատեսումից հետո Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում ելույթ է ունեցել աջակիցների առջև։ 

«Ամերիկան մեզ աննախադեպ և հզոր մանդատ է տվել։ Մենք վերադարձրել ենք Սենատում վերահսկողությունը», - ասել է Թրամփը՝ թվարկելով նաև այն նահանգները, որոնք ձայն են տվել իր օգտին։ 

Մյուս լրատվամիջոցները դեռ չեն հայտարարել Թրամփի հաղթանակը, սակայն նա, ըստ Edison Research-ի տվյալների, հաղթել է տատանվող Փենսիլվանիայի, Հյուսիսային Կարոլինայի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, առաջատար է մյուս չորս տատանվող նահանգներում ևս։ 

Reuters-ը նշում է, որ Հարիսը դեռ ելույթ չի ունեցել իր աջակիցների առջև, որոնք հավաքված են Հովարդի համալսարանի մոտ։ 

Բացի նախագահական ընտրություններից, ԱՄՆ-ում նաև Կոնգրեսի ընտրություններ են անցկացվում։ Հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում՝ Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում դեմոկրատներին պարտության մատնելուց հետո։ Մինչ այս շատ չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ելքը դեռ պարզ չէ։ Այժմ այնտեղ փոքր տարբերությամբ գերիշխում են հանրապետականները: 

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան