Աշխարհ

Ճապոնիան հաջողությամբ արձակել է H3 հրթիռը՝ կապի ռազմական արբանյակով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան հաջողությամբ արձակել է H3 հրթիռը՝ կապի ռազմական արբանյակով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) հաջողությամբ իրականացրել է H3 ծանր դասի տանող հրթիռի արձակում երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տանեգասիմա տիեզերակայանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տանող հրթիռի արձակումը, որը պետք է ուղեծիր դուրս բերի պաշպանության նախարարության  կապի արբանյակը, մի քանի անգամ հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։

H3-ը Ճապոնիայի խոշորագույն տանող հրթիռն է, որն աշխատում է հեղուկ վառելիքով: Դրա երկարությունը 63 մետր է, տրամագիծը՝ 5,2 մետր, բեռնատարողությունը՝ 4-ից մինչև 6,5 տոննա։ Ընդ որում,  առաջին աստիճանի երկարությունը և քաշը կարող են փոխվել շարժիչի տարբեր տեսակների և արագացուցիչների առկայության պատճառով: Հրթիռի մշակումը սկսվել է 2013 թվականին։ Mitsubishi  Heavy Industries ընկերությունն այդ նպատակների համար ծախսել է մոտ 200 միլիարդ իեն ​​(1,32 միլիարդ դոլար): Նոր հրթիռի որոշ մասեր ստեղծելու համար օգտագործվել են 3D տպիչներ, ինչը թույլ է տվել նվազեցնել դրա արտադրության արժեքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում