Եվրոպա

Եվրախորհրդարանի նախագահի համոզմամբ՝ ԵՄ-ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ունենա

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի նախագահի համոզմամբ՝ ԵՄ-ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ունենա

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի անվտանգության և պաշտպանության միություն, որը կլրացնի ՆԱՏՕ-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռոբերտա Մեցոլան ասել է իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն միշտ պետք է ավելի ուժեղ լինի, հետևողական և արդյունավետ, նախքան այն հարցը, թե ինչ է ակնկալում ուրիշներից: 

Ըստ Եվրախորհրդարանի նախագահի՝ այդ առումով խոսքը վերաբերում է նաև իրական անվտանգության և պաշտպանության միության ստեղծմանը, որն իրենք երկար ժամանակ պահանջում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում