Աշխարհ

Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր

1 րոպեի ընթերցում

Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS կազմակերպության գործընկեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը։

«Վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ստեղծվեց գործընկեր պետությունների նոր կատեգորիա, 13 պետություն հրավիրվեց միանալու կառույցին, այդ թվում՝ Ղազախստանը: Վստահ եմ, որ այդ որոշման նշանակությունը միայն կբարձրանա դեպի ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգ անցնելիս»,-ասել է Ալեքսեյ Բորոդավկինը։

Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ Ղազախստանի մայրաքաղաքում փորձագետների հանդիպումը կշարունակի քննարկումը ոչ միայն BRICS-ի գագաթնաժողովի, այլև հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովի արդյունքների շուրջ։ Դեսպանը նշել է Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականությունը և Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում