Աշխարհ

Թայվանում մոլեգնել է վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ «Կոնգ-ռեյ» թայֆունը

1 րոպեի ընթերցում

Թայվանում մոլեգնել է վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ «Կոնգ-ռեյ» թայֆունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թայվանում մոլեգնել է վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ «Կոնգ-ռեյ» թայֆունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարերային աղետի հետևանքով զոհվել է երկու մարդ, շուրջ 600-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է CNN-ը։

Ավելի քան 8600 մարդ տարհանվել է բարձր ռիսկային գոտիներից: Կղզում փակվել են դպրոցներն ու գրասենյակները, ինչպես նաև չեղարկվել են ավիաչվերթներն ու լաստանավային փոխադրումները։ Թայֆունների նախազգուշացման միացյալ կենտրոնի տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասել է ժամում մոտ 200 կիլոմետրի, իսկ շառավիղը՝ մոտ 320 կիլոմետրի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում