Տնտեսություն

Հայաստանը սպասարկում է ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 13.5 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սպասարկում է ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 13.5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության 13.5 տոկոսն է սպասարկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Պապոյանը հիշեցրեց՝ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի սահման: «Մինչև վերջին տարիները Հայաստանի առևտրաշրջանառությունը (խմբ-Իրանի հետ առևտրաշրջանառությունը) մոտ 300 մլն դոլարի շրջանակում էր տատանվում: Բայց վերջին տարիներին այն կրկնապատկվել և դարձել է 700 մլն դոլար: ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի արդյունքում է նաև, որ կարողացել ենք կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: Այսօր Հայաստանը ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 13.5 տոկոսն է սպասարկում»,-ասաց Պապոյանը: 

Նախարարը նշեց, որ Հայաստանը նաև Արաբական Միացյալ Էմիրություններին ամենամոտ ԵԱՏՄ երկրն է: Սա, ըստ նրա, հսկայական հնարավորություններ է բացում զբոսաշրջային, առևտրային և այլ հարաբերությունների մասով:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում